ABCMEDIA
Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ճապոնիայի դեսպանին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 7 Մարտ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Ճափոնի դեսպան Մակոշի Մասայուքիի:

Նկատի ունենալով, որ դեսպանին առաջին այցելութիւնն է Կաթողիկոսարան, Նորին Սրբութիւնը ընդհանուր գիծերով բացատրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կառոյցը եւ առաքելութիւնը, յատկապէս ծանրանալով լիբանանահայութեան եւ անոր քաղաքական դերակատարութեան վրայ: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ համայնքէն ներս գործող կրթական, ընկերային ու մշակութային կառոյցներու գործունէութեան եւ անոնց դիմագրաւած դժուարութիւններուն, յատկապէս ընկերատնտեսական մարզին մէջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։