ABCMEDIA
Ծաղիկներ՝ մայրերից որդիներին․ մարտի 8-ը Եռաբլուրում

Ծաղիկներ՝ մայրերից որդիներին․ մարտի 8-ը Եռաբլուրում

Տոները կորցնում են իրենց խորհուրդը, երբ մարդիկ «դերերով»

փոխվում են։ Այսօր մարտի 8-ի խորհուրդը կորցրած Եռաբլուր էին շտապում տղաների մայրերը՝ փունջ-փունջ ծաղիկները գրկած։ Մինչև պատերազմներն այդ ծաղիկները որդիները, եղբայրներն ու ամուսիներն էին բերում։

Ծաղկաշատ Եռաբլուրում տղաների դիմաց ողջերն էին նստած՝ նրանց ու օրվա խորհուրդը վերագտնելու հույսով։