ABCMEDIA
Փաշինյանը սուտ է ասում, ես նոյեմբերի 14-ին Դուբայում էի և չէի կարող զեկուցել սահմանի իրավիճակի մասին. Արշակ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Փաշինյանը սուտ է ասում, ես նոյեմբերի 14-ին Դուբայում էի և չէի կարող զեկուցել սահմանի իրավիճակի մասին. Արշակ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը արձագանքել է իր մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ դա սուտ որակելով։

«Սուտ է ասում, ես նոյեմբերի 14-ին գտնվել եմ Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի։

Բացի դրանից մենք ունեինք խնդիր զենքի գնման և զենքի որոշ տեսակների ներկրման համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի մասին է խոսքը։

Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին, սահմանում իրադրության մասին։ Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, ով մնացել էր պաշտպանության նախարար որպես այդ օրը կատարող։

Մայիսյան դեպքերի մասին․ ես իրոք եղել եմ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բայց իմ իրավասության սահմաններում և իմ իրավասությունների տեսակետից ես իրավունք չունեի ոչ մի հրաման տալ և միջամտեի այդ միջոցառումների մեջ, որը տեղի էր ունենում սահմանում։

Հակառակը ասեմ, ըստ մեր երկրի ղեկավարի հրամանի արգելված էր կրակ բացել հակառակորդի վրա։
Երբ որ ինձ ընդգրկեցին իր հրամանով, որ զբաղվեմ այդ հարցով, ես հրաման տվեցի կրակ բացեն և դրա արդյուքնում ադրբեջանցիները ռուսների ճնշման տակ մի քանի կմ նահանջեցին։

Եվ դիրքավորվեցին այնպես, ոնց որ մինչև հիմա կա։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի ցուցումով իմ նշանակումը, դա բացարձակ սուտ է և դա ինքը հաստատեց , թե ինքը ինչի է ինձ նշանակել հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ, դա գուցե և իրողություն է։

Ես մի բան եմ հասկանում, Նիկոլը հասկանում է, որ իրա օրերը հաշված են, նա հեռանալու է և պատասխան է տալու Արցախի համար, մեր գերիների համար, Հայ պատմությունը փոխելու իր արտահայտությունների համար, պատասխանատու են լինելու նաև իր կողքին կանգնած բոլորը»,-պարզաբանել է Արշակ Կարապետյանը։

Նշենք, որ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտնել է, թե նախարարին պաշտոնից հանել է, քանի որ 2021թ նոյեմբերի 14-ի իրադարձությունների ժամանակ զեկուցել է սահմանային հանգստության մասին, մինչդեռ այդ ընթացքում ադրբեջանական ուժերն արդեն ներխուժել էին ՀՀ սահման ու նույնիսկ դիրքեր գրավել։