ABCMEDIA
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կոչ է արել դադարեցնել Երուսաղեմում հայերի նկատմամբ բռնությունները

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կոչ է արել դադարեցնել Երուսաղեմում հայերի նկատմամբ բռնությունները

Հայաստանում Ֆրանսիայի
դեսպանությունը իսրայելցիներին կոչ է արել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի
հարավ-արևմտյան հատվածում (Կովերի պարտեզ) անհապաղ դադարեցնել հայերի նկատմամբ բռնությունները։
Այս մասին ասվում է դեսպանության
X-ի միկրոբլոգում։

«Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում
շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում
բնակչության նկատմամբ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի», – ասվում է դիվանագիտական առաքելության
տարածած հաղորդագրության  մեջ։