«Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար, Երևանի ավագանու անդամ Անդրանիկ
Թևանյանը հրաժարվել է մանդատից։
Ավագանու խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։
«Ես ինչպես նախընտրական փուլում էի հայտարարել, որ իմ խնդիրը ավագանի
դառնալը չէ, այլ իշխանափոխությունը։ Հրաժարվում եմ ավագանու մանդատից, խմբակցությունը
կղեկավարի Մանուկ Սուքիասյանը և մեր 12 անդամները իրենց գործունեությամբ երևանցիների
հույսերը կարդարացնեն»,-ասել է Թևանյանը։
Նա նշել է, որ իշխանափոխությունն իրականություն կդառնար, եթե իրենց
դաշինքը ստանար ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին։