ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է պատրաստում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը զեկույց է պատրաստում
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին. այս մասին ԱՄՆ Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի
ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Եվրոպայի
և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։
«Ցանկանում եմ հանձնաժողովին տեղեկացնել, որ պետքարտուղարի հանձնարարությամբ
համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն
այս օրերին, այլ նաև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ-Բրայենը։
Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով ներգրավել են անկախ հետաքննողների,
կան իրենց հետաքննողները, ինչպես նաև տեղեկություններ կան միջազգային ոչ կառավարական
կազմակերպություններից և այլ հետաքննողներից։