14 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում «стоянщик» ներակայացած անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին․ ի՞նչ է նրանց սպասվում

Երևանում «стоянщик» ներակայացած անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին․ ի՞նչ է նրանց սպասվում

Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով․ տեղեկացնում են քաղաքապետարանից։

«Տեղափոխված անձանցից 10-ն օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ վճարովի ավտոկայանատեղի է կազմակերպել, 7-ն էլ կասկածվում է՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու համար։

Իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026