ABCMEDIA
Արման Թաթոյանը, Կապանի, Գորիսի համայնքապետերը ԱՄՆ-ում ներկայացրել են Ադրբեջանի հարձակումների հետևանքները

Արման Թաթոյանը, Կապանի, Գորիսի համայնքապետերը ԱՄՆ-ում ներկայացրել են Ադրբեջանի հարձակումների հետևանքները

Երեկ Կապան համայնքի
ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք
ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Այս
մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Հանդիպման ընթացքում
քարտեզային հավաստի ապացույցներով ներկայցրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի
19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները:
Ներկայացրել եմ նաև ադրբեջանական ռազմավարությունը, որով մեկուսացրել են Արցախի բնակավայրերն
իրարից և զինված հարձակումների ներքո մարդկանց ստիպել լքել Արցախի իրենց պատմական բնակավայրերը:

 Հիմնավորվել է, որ
ադրբեջանական այս ցեղասպան քաղաքականությունն անպատժելիության հետևանք է:

 Քննարկման ընթացքում
Սյունիքի Կապան և Գորիսի համայնքների ղեկավարները ներկայցրել են իրենց համայնքներում
ստեղծված իրավիճակը և խնդիրները, ադրբեջանական հանցանքները և բնակիչների համար առաջացրած
շարունակական խնդիրներն ու իրավունքների կոպիտ խախտումները: Ձեռք են բերվել հետագա
կապերի ամրապնդման պայմանավորվածություններ:

 Հանդիպման ընթացքում
համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու
շուրջ:

 Աշխատանքային այցը
կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ և
ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ»,- գրել է Թաթոյանը։