25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը գիշատչի պես կառչել է Հայաստանից` փորձելով պոկել նրան Ռուսաստանից․ Մարիա Զախարովա

Արևմուտքը գիշատչի պես կառչել է Հայաստանից` փորձելով պոկել նրան Ռուսաստանից․ Մարիա Զախարովա

Արևմուտքը, Ուկրաինայում
իր քաղաքականության տապալումից հետո, գիշատչի պես կառչել է Հայաստանից: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ խոսնակ Մարիա
Զախարովան։

 «Արևմուտքը, որի պլաններն
Ուկրաինայում իսպառ ձախողվել են, գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել
նրան Ռուսաստանից»,- ասել է Զախարովան։

 Նրա խոսքով՝ Մոսկվան
ՀՀ ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ 
Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի վարչապետի որոշումը,
արևմտյան երկրներից Հայաստանին զենք մատակարարելը, Երևանի ու Կիևի մտերմացումը «մեկ
շղթայի օղակներ է համարում»։

 «Միայն թե ինձ թվում է, որ դա ստրկության շղթա է»,- ասել
է Զախարովան։