19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու ռազմագերիներին

Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու ռազմագերիներին

Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Այս ձերբակալությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ։

Այս պաշտոնյաներից շատերը ձերբակալվել են 2023 թվականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցված ապօրինի անցակետում։ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, նվաստացումների, սպանությունների, անհետացումների և ցուցադրական դատավարությունների։ Դա արդեն փաստագրված է։

Հաշվի առնելով Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ տարածաշրջանում միջազգային ակտիվ ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետի երկարաձգումը կապել է նրանց բանտարկության պատիժը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։