26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել՝ փակելով ճանապարհը

Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել՝ փակելով ճանապարհը

Մարտի 28-ին` ժամը 20։57-ին, տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. Տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ սարի լանջից քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերն ու հողային զանգվածը, սահմանազատել տարածքը։

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները երկկողմանի փակել են ավտոճանապարհը, իսկ ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ։