26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով

Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով

Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչ ձերբակալվել է մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ առնչություն ունենալու համար։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Տաջիկստանի հատուկ ծառայություններում իր աղբյուրին։

«Վախդատ թաղամասի ինը բնակիչ ձերբակալվել է մարտի 22-ին Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ կապի համար», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ձերբակալվածները կասկածվում են նաև «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու համար։

Ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով: