Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով «Իսլամական պետության» աջակիցներ են ձերբակալվել
Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու կողմնակիցներ. հայտնում է Ihlas գործակալությունը։
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլի Փենդիկ թաղամասում գործողություններ են իրականացրել՝ ձերբակալելու Տաջիկստանի 37-ամյա քաղաքացի Ա․ Ֆաշչըլջոն և Ղրղզստանի 41-ամյա Ս․ Զուլֆիյա–ն։
Խուզարկության ժամանակ նրանց տան նկուղում հայտնաբերվել և առգրավվել են ժանդարմերիայի համազգեստ, ոստիկանական զրահաբաճկոն, կապի միջոցներ, ահաբեկչության նախապատրաստման հետ կապված այլ գործիքներ։
Տաջիկստանի քաղաքացին ձերբակալվել է, իսկ նրա հանցակիցը՝ արտաքսվել Թուրքիայից։