27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով «Իսլամական պետության»  աջակիցներ են ձերբակալվել

Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով «Իսլամական պետության»  աջակիցներ են ձերբակալվել

Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու կողմնակիցներ. հայտնում է Ihlas գործակալությունը։

Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլի Փենդիկ թաղամասում գործողություններ են իրականացրել՝ ձերբակալելու Տաջիկստանի 37-ամյա քաղաքացի Ա․ Ֆաշչըլջոն և Ղրղզստանի 41-ամյա Ս․ Զուլֆիյան։

Խուզարկության ժամանակ նրանց տան նկուղում հայտնաբերվել և առգրավվել են ժանդարմերիայի համազգեստ, ոստիկանական զրահաբաճկոն, կապի միջոցներ, ահաբեկչության նախապատրաստման հետ կապված այլ գործիքներ։

Տաջիկստանի քաղաքացին ձերբակալվել է, իսկ նրա հանցակիցը՝ արտաքսվել Թուրքիայից։