ABCMEDIA
Հայ կարատեիստները բազմաթիվ մեդալներով են վերադարձել North America Open 2024 միջազգային առաջնությունից

Հայ կարատեիստները բազմաթիվ մեդալներով են վերադարձել North America Open 2024 միջազգային առաջնությունից

Հայ կարատեիստները 9 մեդալ են նվաճել North America Open 2024 միջազգային խոշոր առաջնության գորգերում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Առաջնությունը կայացել է մարտի 28-ից 31-ը ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում։

Մեր մարզիկներից Սուրեն Հարությունյանը, Նորիկ Մակարյանը, Գոռ Մակարյանը, Գոռ Նազարյանը և Նորիկ Մխիթարյանը վաստակել են ոսկե մեդալներ, Գևորգ Ղամբարյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Էդուարդ Վաղարշակյանը, Կարեն Անդրիկյանը և Համիկ Ուշակյանը՝ բրոնզե մեդալներ։