Երուսաղեմի հայերը փակել են «Կովերի պարտեզի» մուտքը և արգելել քանդել պատը
Երուսաղեմի հայերը, պատրիարքարանի հետ համագործակցելով, հավաքվել
են «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել է
պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը: Այս մասին գրել
է The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում:
Հաջորդ օրը՝ առավոտյան երկու բուլդոզեր փորձել են քանդել բարիկադը։
«Հերթական անգամ մենք միասին կանգնեցինք նրանց դիմաց և հանդիպելով մեր վճռականությանը՝
նրանք նորից նահանջեցին», – գրել է նա։