17 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկարայի արդյունաբերական պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Անկարայի արդյունաբերական պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Անկարայի Յենիմահալե թաղամասի արդյունաբերական տարածքում, այն հատվածում, որտեղ գտնվում էին մեքենաների անվադողերն ու թափոնները։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Քամու ազդեցությամբ կրակը արագ տարածվել է և օդում ծխի հաստ շերտ է առաջացել։

Հրդեհից տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, նշվում է, որ այրվել է պահեստին կից կայանված երկու մեքենա։

Հրշեջները շարունակում են հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ