ABCMEDIA
Բայրամովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Բայրամովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այա մասին «X» հարթակում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

«Այսօր արդյունավետ հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, եղբորս՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:

Մտքեր փոխանակվեցին դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ համագործակցության և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։