ABCMEDIA
Հայ ժողովուրդը կրկին ցեղասպանության վտանգի առաջ է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Հայ ժողովուրդը կրկին ցեղասպանության վտանգի առաջ է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Հայ ժողովուրդը կրկին կանգնած է Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանական գործողության վտանգի առաջ։  NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը։

«Մենք կարծում ենք, որ կա Ադրբեջանի կողմից ցեղասպանության շարունակականություն, և Լեմկինի ինստիտուտը համարում է, որ այս տարածաշրջանը գտնվում է ցեղասպանական գործընթացի մեջ, որն սկսվել է 2020-ին, նույնիսկ ավելի վաղ՝ 2016-ին»։

Այսպիսով, այս տարածաշրջանը շարունակում է լինել ցեղասպան գործընթացի մեջ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը ցեղասպան ռեժիմ է, և նա ստեղծել է ցեղասպան պետություն։