23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կհատկացնի բյուջեից. Բլինքեն

ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կհատկացնի բյուջեից. Բլինքեն

Միացյալ Նահանգները ներդրում է անում ջանքերում, որոնք համահունչ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական բարեփոխումներին, Բրյուսելում հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք մտադիր ենք ավելի քան 65 մլն դոլարի օգնություն հատկացնել մեր բյուջեից, ինչը 50%-ով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմացկունության ավելացմանը», – ասել է Բլինկենը՝ մանրամասնելով, որ ներդրումներ են լինելու պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ոլորտներում: