ABCMEDIA
Եթե ուզում ենք՝ Հայաստանը մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող երկրների հետ․ Շարմազանով

Եթե ուզում ենք՝ Հայաստանը մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող երկրների հետ․ Շարմազանով

Ինչու՞ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ․ գլոբալիստները չունեն կոնկրետ հայրենիք։ Ավելին, գլոբալիստների ճնշող մեծամասնությունն իրենց հայրենիքները թողել ու փախել են օվկիանոսից այն կողմ, գրում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Իրենք լքել են իրենց հայրենիքը, չունեն հայրենիք ու ատում են մեզ՝ հայրենիք ունեցողներիս։

Դա է նաև պատճառը, որ գլոբալիստները կատաղի կռիվ են մղում ազգային ու ավանդական հասարակությունների հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան…

Հայաստանում էլ է պայքար ընթանում գլոբալիստ -կոսմոպոլիստների ու ազգային – ավանդական արժեքների կրողների միջեւ։ Բայց աշխարհը վաղուց արդեն միաբևեռ չէ։

Եթե ուզում ենք՝ Հայաստան մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող՝ ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ։ Հեռանկարային է նաև Հնդկաստանի հետ կապերի զարգացումը, բայց դա շատ ավելի համակողմանի ու լուրջ ուսումնասիրություն է պահանջում։

Մի բան ակնհայտ է. Հնդկաստանը Հայաստանում ակտիվապում է։ Ոչինչ պատահական չէ՝  ո՛չ տասնյակ հազարներով հնդիկների գաղթը, ոչ էլ՝ հարուստ հնդկական հարսանիքը։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների «դաբրոյով» Հայաստանը դառնում է նաեւ Հնդկաստանի կենսական շահերի գոտի։

Մնում է վերլուծել ու հասկանալ՝ դա մեզ՝ ՀՀ-ին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ», – գրել է Շարմազանովը։