29 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն քաղաքին․ Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն քաղաքին․ Հայկ Մարության

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ հանրային լսումներ
են անցկացվել բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ. Ֆեյսբուքյան իր
էջում տեղեկացրել է Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը։

«Ավագանու մեր խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման
տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։ Մեր նախաձեռնությամբ
կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։ Մեր
խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ,
մասնագետներ, հանրային գործիչներ։ «Մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու,
որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,- գրել է Մարությանը։

Նրա խոսքով՝ քննարկմանը հրավիրել են նաև քաղաքային իշխանության
ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն եկել։