19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էստոնիայում առաջարկում են Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն

Էստոնիայում առաջարկում են Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն

Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը հայտարարել է, որ առաջարկելու է Մոսկվայի պատրիարքությունը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Դրա նպատակն է արգելել Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը Էստոնիայում։ «Մենք պետք է հասկանանք, որ այսօր Մոսկվայի պատրիարքությունը ենթարկվում է Վլադիմիր Պուտինին, որն ըստ էության ղեկավարում է ահաբեկչական գործունեությունն աշխարհում»,- հավելել է նա։

«Դա չի ազդի ծխական համայնքների վրա և չի նշանակում, որ եկեղեցիները կփակվեն, բայց նշանակում է, որ Մոսկվայի հետ հաղորդակցությունը կդադարեցվի», – ասել է Լյաենեմեցը: Ռուս ուղղափառ եկեղեցին Էստոնիայում ավելի քան 100 հազար ծխական ունի․ հիշեցնում է էստոնական ERR պարբերականը:

Մոսկվայի պատրիարքարանի Էստոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք ուղղակիորեն չեն ենթարկվում Մոսկվայի պատրիարքությանը և չեն կարող պատասխանատվություն կրել պատերազմին աջակցող հայտարարությունների համար։

Նախարարը հիշեցրել է, որ Էստոնիայի խորհրդարանն ավելի վաղ Ռուսաստանը որպես ահաբեկչական պետությու էր ճանաչել և Ռուս ուղղափառ եկեղեցին համեմատել էր իսլամական ահաբեկիչների հետ, որոնք պատերազմ են մղում արևմտյան արժեքների դեմ։