Ակնկալվում է, որ իսլամական երկրների ղեկավարները Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կկայացնեն. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է
արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կայացնել
և իրականացնել այն. այս մասին հայտնում է IRNA գործակալությունը. փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Ակնկալվում է, որ իսլամական երկրների ղեկավարները Պաղեստինի հարցում,
որն աշխարհում ամենակարևոր հարցն է, հաստատուն որոշում կկայացնեն, և որոշումն ամբողջությամբ
կիրականացվի»,- ասել է Իրանի նախագահը՝ կոչ անելով խոսելու փոխարեն գործի անցնել:
Ռայիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ
դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների
իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են: