ABCMEDIA
Իսրայելական բանակը հայտարարել է Հըզբոլլահի խոշոր ռազմական օբյեկտին հարվածելու մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Հըզբոլլահի խոշոր ռազմական օբյեկտին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ պատասխանել է հյուսիսում գիշերային հարձակումներին՝ հարվածներ հասցնելով Հըզբոլլահի զենքի արտադրության օբյեկտին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ի պատասխան Իսրայելի հյուսիսում գիշերային հարձակումների, Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» զինամթերքի արտադրության խոշոր օբյեկտին Լիբանանի խորքում գտնվող Նաբի Շիթ շրջանում», – ասվում է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ: