ABCMEDIA
Իրանը այս պահին մտադիր չէ շարունակել գործողությունները. Իրանի արտգործնախարար

Իրանը այս պահին մտադիր չէ շարունակել գործողությունները. Իրանի արտգործնախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի  իր օրինական շահերը ցանկացած ագրեսիայից։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրականացումն արտացոլում է Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ», -գրել է Աբդոլահիանը։