ABCMEDIA
Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել

Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել

Պատմական կարևոր իրադարձություն ռուսաստանաբնակ հայերի համար: Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական, տեղեկացնում է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջը։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը:

ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:

Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։