ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի,
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա.
Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի
փոխնախարար Միխայիլ Գալուզինը․ փոխանցում
է
«Արմենպրես»ը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան
հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության
համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման
հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ համաձայնեցնենք նման
միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», – լրագրողներին ասել
է Գալուզինը։