ABCMEDIA
Վրաստանի նախագահը խոստացել է վետո դնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահը խոստացել է վետո դնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախազգուշացրել է, որ ինքը կօգտագործի վետոյի իրավունքը, եթե խորհրդարանը բոլոր երեք ընթերցումներով ընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Այս մասին նա ասել է BBC հեռուստաալիքի հետ զրույցում։

«Ես վետո կդնեմ այս օրենքի վրա, ինչպես անում եմ բոլոր այն օրենքների հետ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։

Միևնույն ժամանակ, Զուրաբիշվիլին վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն: Չնայած դրան, նախագահը կարծում է, որ վետոն պետք է կիրառել, որպեսզի «ժողովրդի ձայնը լսելի լինի»։