26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում . ԱՄԷ-ն և Օմանը ենթարկվում են մահացու փոթորիկների և ջրհեղեղների

Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում . ԱՄԷ-ն և Օմանը ենթարկվում են մահացու փոթորիկների և ջրհեղեղների

Հորդառատ անձրևները շարունակում են հարվածել Պարսից ծոցի երկրներին՝ առաջացնելով մահացու հեղեղումներ և խաթարելով թռիչքները աշխարհի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանում, գրում է BBC-ն։

Դուբայի միջազգային օդանավակայանը նախազգուշացրել է «շատ բարդ պայմանների» մասին և ուղևորների խորհուրդ է տվել հնարավորության դեպքում խուսափել օդանավակայանի ծառայություններից:

Չորեքշաբթի օրը, ըստ Flight Aware-ի տվյալների, չեղարկվել են մոտ 300 չվերթ դեպի Դուբայից և դեպի Դուբայ։ Օդանավակայանը  հանդիսանում է բոլոր մայրցամաքների հետ թռիչքների միացման հիմնական հանգույցը։

Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի,  այս ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանին։ Օդանավականը նախազգուշացրել է, որ աշխատանքների վերականգնումը «որոշ ժամանակ կպահանջի»:

Բարդ իրավիճակ է նաև Օմանում․ Սահամ քաղաքում փրկարարները հայտնաբերել են աղջկա դի, կիրակի օրվանից սկսած բանական աղետներրի հետևանքով երկրում զոհվածների թիվը հասել է 19-ի։