27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օկուպացված Ակնայում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

Օկուպացված Ակնայում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

Օկուպացված Արցախի տարածքում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը։

«Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունն Աղդամում (Ակնա) թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի առաքելությունն ավարտելու ուղղությամբ», – հայտարարել է Աքթյուրքը։