27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա

ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա

12 կողմ, մեկ դեմ, երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի ընդունել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու բանաձևի նախագիծը, մերժման պատճառ է դարձել ԱՄՆ կիրառած վետոն։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կայքը։

Բանաձևի նախագիծը ամենակարճերից էր Խորհրդի պատմության մեջ. «Անվտանգության խորհուրդը, քննելով Պաղեստին պետության դիմումը Միավորված ազգերի կազմակերպությանն ընդունվելու համար (S/2011/592), խորհուրդ է տալիս Գլխավոր ասամբլեային, որպեսզի Պաղեստին պետությունը ընդունվի որպես ՄԱԿ-ի անդամ»։

Որպեսզի բանաձևի նախագիծն ընդունվի, Խորհուրդը պետք է ունենա առնվազն ինը անդամ կողմ, և նրա մշտական ​​անդամներից ոչ մեկը՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, չօգտագործեն վետոյի իրավունքը:

Գազայում շարունակվող պատերազմի պայմաններում Պաղեստինը ապրիլի 2-ին դիմում էր ներկայացրել Գլխավոր քարտուղարին՝ խնդրելով վերանայել ՄԱԿ-ի անդամ պետություն դառնալու 2011 թվականի դիմումը։