ABCMEDIA
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով համաձայնագիրը։

«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնված համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:

«Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության անառարկելի ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների հիմնական տարրը և կծառայի որպես էական քայլ դեպի նորմալացում և ողջ տարածաշրջանի խաղաղ բացում», – գրել է Միշելը: