ABCMEDIA
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով

Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով

Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։ Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Հետևաբար, այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և, ըստ էության, նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- ասել է Պեսկովը: