04 Մայ
2024
ABCMEDIA
Դուք Ձեր խղճի հետ հանգի՞ստ եք․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Դուք Ձեր խղճի հետ հանգի՞ստ եք․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

 Ոստիկաններին դարձրել են հայրենիքի դարպասը բացողների պահապանը, երկիր հանձնողը։ ՀայաստանՎրաստան սահմանի` Հաղթանակ գյուղի հատվածում հավաքված ոստիկաններին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
 
«Դուք ձեր խղճի հետ հանգի՞ստ եք, լրիվ հանգի՞ստ եք։ Այսօր տուն եք գնալու ու ասեք՝ ամեն ինչ ճիշտ եղա՞վ։ Չեմ հավատա, որ ասեք՝ հանգիստ եք, տղերք։ Մենք թույլ չենք տա, որ դուք էլ ծառայեք ստին ու այդպես մնաք ստի մեջ։ Հարցիս մեջ ո՛չ ագրեսիա կա, ո՛չ սպառնալիք․ դուք ձեզ հարց տվեք, թե ի՞նչ է տեղի ունեցել մեր երկրում, ի՞նչ է տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերին»,- ոստիկաններին հռետորական հարցեր է հղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
 
Ավելի վաղ հաղորդել էինք, որ տավուշցիները փակել են նաև ՀայաստանՎրաստան միջպետական ճանապարհի Հաղթանակ գյուղի հատվածը։ Ցուցարարներին միացել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։