ABCMEDIA
Տավուշի գյուղերը հանձնելով՝ անվտանգություն ձեռք բերելը անտրամաբանական է․ Սերժ Սարգսյան

Տավուշի գյուղերը հանձնելով՝ անվտանգություն ձեռք բերելը անտրամաբանական է․ Սերժ Սարգսյան

 Ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում Տավուշի մարտունակ դիրքերը զիջելու և անվտանգություն ձեռք բերելու վերաբերյալ իշխանության հայտարարություններում․ լրագրողների հետ զրույցում ասել է ավանդական ջահերով երթին մասնակցող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Տրամաբանության նշույլ անգամ չկա։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ իրատեսական եմ համարում Փաշինյանի հեռանալը։ Ամենաճիշտ ու մատչելի ճանապարհը նրան անվտահություն հայտնելն է, որի ժամանակը գալու է»,- ասել է երրորդ նախագահը։
 
Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի գնում այդ քայլին, Սարգսյանը պատասխանել է․
«Ձեզ ի՞նչ է թվում՝ միայն խորհրդարանական ընդդիմությունը կարո՞ղ է դա անել։ Ապահովե՛ք հասարակական ճնշում։ Եվ երբ տեսնեմ՝ ինձանից ակնկալողների թիվը մեծ է, այդ ժամանակ լուծումների տարբերակները կասեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ջահերով երթը, որին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։