ABCMEDIA
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: