14 Հոկ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական մամուլը՝  ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Տավուշի գյուղերը հանձնելու մասին․ դիտարկում

Ռուսական մամուլը՝  ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Տավուշի գյուղերը հանձնելու մասին․ դիտարկում

«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն «NEWS.ru»-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, պետք է միավորվեն՝ թույլ չտալու համար, որ Հայաստանը դառնա արևմտյան ազդեցության պլացդարմ։

«Այսօր ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան մտադիր են Երևանը դարձնել այնպիսի «տրոյական ձի», որի միջոցով կարող են նոր անկայունություն սանձազերծել, նոր զինված հակամարտություններ հրահրել և, ի վերջո, տարածաշրջանը քաոսի մեջ գցել», - նշել է փորձագետը։

«Свободная Пресса»-ն, իր հերթին գրել է, որ Փաշինյանը հստակ պատրաստվում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն։ Այդ պարագայում՝ Ռուսաստանը կկանգնի Գյումրիում կարևոր ռազմաբազա կորցնելու վտանգի առաջ։ Միաժամանակ, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Ռուսաստանի տնտեսության հետ կապերը չափազանց կարևոր են Երևանի համար։

«Politnavigator»-ը գրել է, որ Հայաստանում դրամատիկ իրադարձություններ են զարգանում՝ կապված Տավուշի մարզի չորս գյուղերի Ադրբեջանին հանձնելու հետ։ «Փաստորեն, ականատես ենք լինում, թե ինչպես է վերարտադրվում պիեսի երկրորդ գործողությունը, երբ Արցախի հանձնումից հետո հայոց պապենական հողերը, սահմանազատման քողի տակ, առանց կռվի սկսում են անցնել Բաքվին», - նշված է հոդվածում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ