ABCMEDIA
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից պահանջելու են ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան

Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից պահանջելու են ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան

Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա: Ահա, թե ինչպես են վերաբերվում սուլթանի հետնորդները բարեկամության ու սահմանները բացելուն ձգտող հայերիս ցավին ու ողբերգությանը:

Վերջում Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:

Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ ծրագրված է ու հասկանալի: Ինձ միայն այն 680.000 -ի ազգային պատկանելությունն ու գենետիկ հետազոտության տվյալներն է հետաքրքիր: Աստված տա նրանք հայ լինեն»,- գրել է Զաքարյանը։