Տիգրանաշենի հատվածում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ գրանցվեցին
Հայաստան–Իրան միջպետական ճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է․ տեղում են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշել է, որ ոստիկանները խոչընդոտում են խաղաղ ակցիային։
Ավելի ուշ ոստիկանները, ուժ կիրառելով քաղաքացիներին հեռացրել են ճանապարհից, կան բերման ենթարկվածներ, նրանց թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Այսօր առավոտից փակ էր դեպի Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջ տանող ճանապարհը, հետո փակվեց Երևան–Գյումրի, Երևան–Սևան, Երևան–Մարտունի ճանապարհները։