Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում։ Կոմբինատը տեղափոխվել է երրորդ հորիզոնական՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ այս տարվա առաջին եռամսյակի 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկից:
Առաջին հորիզոնական 19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։
Չորրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 13.2 մլրդ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փրիթի ուիթ»-ը վճարել է 8.8 մլրդ դրամ։
6-ից 10-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Սի ՓԻ Էս Էներջի Գրուփ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Վիվա Արմենիա», «Սիթի» և «Վայլդբերիզ» ընկերությունները։