Ակցիաների 42 մասնակից բերման է ենթարկվել
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 42 քաղաքացի։ ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Տավուշից բերման են ենթարկել 12, Երևանում՝ 30 քաղաքացու՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն»,- ասել է Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ այսօր մայրաքաղաք Երևանում և մարզերում միաժամանակ ակցիաներ են տեղի ունենում։