Բելառուսը կարող է ռազմական օգնություն տրամադրել ՀԱՊԿ պետություններին
Համաբելառուսական ժողովրդական ժողովը հաստատել է երկրի ռազմական դոկտրինը: Փաստաթղթից պարզ է դառնում, որ Բելառուսը կկարողանա ռազմական օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին, եթե նրանց նկատմամբ ագրեսիա դրսևորվի:
Մինսկը ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դեմ ուժի կիրառումը կդիտարկի որպես ագրեսիա կազմակերպության բոլոր անդամների դեմ։
Այդ կապակցությամբ՝ Բելառուսը կարող է հարձակման ենթարկված երկրին տրամադրել անհրաժեշտ օգնությունը, այդ թվում՝ ռազմական: