ABCMEDIA
Բլինքենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել՝ Ռուսաստանին օգնելու պատճառով

Բլինքենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել՝ Ռուսաստանին օգնելու պատճառով

ԱՄՆ-ն պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է РИА Новости-ն։

«Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանից ավելի քան 100 իրավաբանական անձի դեմ, արտահանման հսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, նոր միջոցներ ձեռնարկելու, ես դա հստակ ասել եմ այսօրվա հանդիպումների ժամանակ»,- ասել է Բլինքենը Պեկինում կայցած մամուլի ասուլիսի ընթացքում ՝ խոսելով Ռուսաստանին Չինաստանի կողմից ենթադրյալ աջակցության մասին։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Չինաստանում հանդիպումների ժամանակ նա լուրջ մտահոգություններ է հայտնել Պեկինի կողմից Մոսկվա երկակի նշանակության բաղադրիչների և ապրանքների ենթադրյալ փոխանցման վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, կարող են օգնել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար դժվար կլինի շարունակել ռազմական գործողությունն Ուկրաինայում առանց Չինաստանի օգնության։