ABCMEDIA
Նա վտանգել է ամեն ինչ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել France 24-ին

Նա վտանգել է ամեն ինչ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել France 24-ին

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը․

«Գործելով սկզբունքներին և արժեքներին համապատասխան՝ Վարդանյանը վտանգել է ամեն ինչ հանուն Լեռնային Ղարաբաղի»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Դավիթը նշել է, որ հոր՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ի վեր շատ քիչ տեղեկություններ են ստացել նրա վիճակի, ինչպես նաև` դատավարության ընթացքի մասին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, սակայն ջանքերը դեռևս բավարար չեն։