ABCMEDIA
Քաղաքական գործընթացների իրական թատերաբեմը Երևանն է․ Դավիթ Անանյան

Քաղաքական գործընթացների իրական թատերաբեմը Երևանն է․ Դավիթ Անանյան

Շարժումը բորբոքված պահելը, որպես բոցկլտացող կրակ, շատ կարևոր է, բայց բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների իրական թատերաբեմը Երևանն է. ABCmedia-հետ զրույցում ասել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

«Այո՛, մենք պարտավոր ենք գալ այստեղ, աջակցել, ամեն ինչ պետք է անենք, որ այս շարժումը չմարի, ծիլեր տա, և Հայաստանի ողջ տարածքում նման օջախներն այնպիսին լինեն, որ իրավապահ մարմինները պարզապես ֆիզիկապես չհասցնեն մարել այդ կրակները:

Բայց քաղաքական իրադարձությունների հիմնական և կարևոր թատերաբեմը Երևանն է, և ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այն կդառնա հենց այնպիսին, ինչպիսին ասացի և պատկերացնում եմ»,- ասել է նա։