19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել

Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել

Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին․

Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և  հատկապես Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: Այս դավաճանների միակ հենասյունը մնացել են Օսմանյան կայսրության Ենիչերիների կորպուսը հիշեցնող, բայց ՀՀ ոստիկանության շարքերում գործող մի քանի ստորաբաժանումներ` իրենց ղեկավար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Վերոնշյալ ստորաբաժանումների կողմից վերջին օրերի վայրագությունների կադրերը հեռուստացույցով դիտելիս (5-րդ ալիք ենք նայում) համոզմունք է ձևավորվում, որ դրանք հանուն թշնամական օրակարգի սպասարկման՝ պատրաստ են նույն կերպ վարվել սեփական կանանց, մայրերի և երեխաների հետ: Ձևավորված առաջնորդությունը` ի դեմս Բագրատ Սրբազանի, կարողանում է չեզոքացնել դավաճանական կառավարիչների և մերօրյա Ենիչերիների կորպուսի ծառայողների սադրանքները, բայց պետք է պատրաստ լինել ճիշտ ժամանակին, վճռական և արդյունավետ գործողություններով վերջնականապես «ճեղքել» Ենիչերիների կորպուսի դիմադրությունն ու դավաճանների առաջնորդին մենակ թողնել ժողովրդի հետ:

Հանուն Հայաստանի պահպանման պայքարի ելած քաղաքացիների դեմ բռնություն գործադրող ոչ մի ոստիկան չպետք է անպատիժ մնա ապագայում, և միայն այս գիտակցումն է, որ վերջիններիս համար զսպօղակ կարող է հանդիսանալ: Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի հետևանքով պետք է մենակ մնա և դուրս վռնդվի իշխանությունից ու իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան: 

Լիահույս եմ, որ սկիզբ առած ապակենտրոն պայքարն իր առաջնորդներով կարողանալու է շատ կարճ ժամանակում Հանրապետության ողջ տարածքը լցնել պայքարող քաղաքացիներով և, ի վերջո, ազատել Հայաստանը թշնամական կառավարումից:

Անձնազոհություն, վճռականություն, հաղթանակ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ

27.04.2024