ABCMEDIA
Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Այս պահի դրությամբ  5 զոհից բացի կա նաև 9 տուժած:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։