27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանությունը օտարների ծրագիրն է իրականացնում․ հաջակցություն Տավուշի ակցիայի սփյուռքահայ մասնակից

Այս իշխանությունը օտարների ծրագիրն է իրականացնում․ հաջակցություն Տավուշի ակցիայի սփյուռքահայ մասնակից

Կառավարության մոտ բողոքի ակցիա է՝ հաջակցություն Տավուշի։ Այնտեղ է նաև սփյուռքահայ Կարեն Մկրտիչյանը, որը Ալեն Սիմոնյանի հետ հայտնի միջադեպի մասնակիցն է։

Վերջինս ABC media-ի հետ զրույցում նշել է՝ հայրենիքից նեղացած չէ, պարզապես ամաչում է, որ այս իշխանությունը դեռ շարունակում է գործել։

«Ես կարծում եմ, որ ամեն մարդ հստակ գիտի՝ ինչ է կատարվում, որ օտարների ծրագիրն է իրականացնում այս իշխանությունը։ Իրենք չենք եկել մեր հողերը հանձնելու, Արցախը հանձնելու մանդատով, եկել են այլ օրակարգով, բայց խաբել են ժողովրդին և փորձում են մեզ պարտադրել անել մի բան, որ ժողովրդի 90 տոկոսը չի ուզում անել»,-ասել է նա։

Կարեն Մկրտիչյանի խոսքով՝ իշխանությունը պետք է ինքնակամ հրաժարվեր, բայց քանի որ չեն հրաժարվում ու շարունակում են առաջ տանել օտարի օրակարգը, ուրեմն ժամանակն է, որ հայ ժողովուրդն իր ասելիքն ասի։