Մոտ 100 ինքնաթիռ մարդասիրական օգնություն է հասցրել Էլ Արիշ՝ Գազայի հատվածի բնակիչների համար
Հումանիտար օգնություն տեղափոխող մոտ 100 բեռնատար ինքնաթիռներ
վայրէջք են կատարել Եգիպտոսի Էլ Արիշ քաղաքի
օդանավակայանում․ ասել է Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության Հյուսիսային Սինայ նահանգի
մասնաճյուղի ղեկավար Խալեդ Զեյդը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օդանավակայանում 96 ինքնաթիռ է վայրէջք կատարել Գազայի բնակիչների
համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- ասել է նա և հավելել, որ պաղեստինցիներին
օգնություն տեղափոխող ինքնաթիռներ են ուղարկել 28 պետություն և 13 տարածաշրջանային
ու միջազգային կազմակերպություններ։
Նրա խոսքով՝ անցած երեկոյան Ռաֆահ անցակետով 81 մարդասիրական բեռներով
մեքենա է ուղարկվել Գազայի հատված։
«Այս պահի դրությամբ, ընդհանուր
առմամբ 650 մեքենա է մտել անկլավ՝ Գազայի բնակիչներին օգնելու համար։
Իր խոսքոի վերջում Զեյդը
կոչ է արել բոլոր պետություններին շարունակել օդանավերով օգնություն մատակարարել Եգիպտոս
պաղեստինյան անկլավի բնակիչների համար: